211652_close_icon
views-count55926 դիտում article-date 20:18 14-11-2023

Չարենցավանի մեծն քաղաքապետը հայտնվել է Գագիկ Ջհանգիրյանի ասած «համ ուզում է հաճույք զգա, համ էլ ուզում է կույս մնա» իրավիճակում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

SHAMSHYAN.com-ը նոյեմբերի 5-ին, ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել, թե ինչպիսի հակասանիտարական ու փնթի վիճակ է տիրում Չարենցավան քաղաքի սրտում՝ բնակելի թաղամասերի մոտ գտնվող գետնանցումում:

Հրապարակման հաջորդ օրը SHAMSHYAN.com էին կապնվել ինչ-որ անձինք և լուսանկարներ էին ուղարկել՝ հայտնելով, որ 1 օրվա ընթացքում Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանի  գլխավորությամբ տարածքը մաքրվել է ու հիմա տիրում է իդեալական վիճակ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղեկությունը մի քիչ կասկածելի թվաց և երեկ՝ նոյեմբերի 13-ին, այցելելով այնտեղ արձանագրեցինք, որ տեղեկությունը մասամբ է իրականությանը համապատասխանում, քանի որ մի հատվածը մաքրվել էր, իսկ հիմնական հատվածում ոչ միայն շարունակում էր տիրել «խոզանոց», այլև արդեն սկսկվել է ջրի արտահոսք, ինչը կարելի է ասել վտանգավոր է գետնանցումի համար, քանի որ ջրի հոսելու դեպքում, գետնանցումի սյուները շարքից դուրս կգան՝ այն դարձնելով վթարային, իսկ թե ինչու էին լուսանկարները ուղարկողները «կուրծք ծեծելով» համոզում, թե քաղաքապետարանը իդեալական մաքրել է, հետևությունները թողնում ենք ընթերցողներին, իսկ Չարենցավանի մեծ քաղաքապետ Հ. Շահգալդյանին ուզում ենք հիշեցնել ՀՀ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի հայտնի խոսքը՝ «մարդը ուզում է համ հաճույք զգա, համ էլ կույս մնա»: Այս դեպքում քաղաքապետը գետնանցումը այնպես է մաքրել տվել, որ կարելի է ասել մի մասը «կույս» է, մի մասը՝ «հաճույք»:

Ինչպես ավելի վաղ գրել էր SHAMSHYAN.com-ը, Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում՝ քաղաքապետարանի «քթի տակ», Երիտասարդության և Տերվիշյան փողոցների խաչմերուկում գտնվող, խորհրդային տարիներից կառուցված գետնանցումը տևական ժամանակ ծառայում էր ոչ թե իր նպատակին, այլ որպես սանհանգույց, խոզանոց, ամեն ինչ տեսած չարենցավանցիների համար հանելուկ էր դարձել, թե ինչն է պատճառը, որ Չարենցավանի քաղաքապետարանը՝ քաղաքապետ Հակոբ Շահգալդյանի գլխավորությամբ, «մատը մատին չի խփում» բարձիթողի վիճակը վերացնելու և գետնանցումը բուն նպատակին օգտագործելու ուղղությամբ: Ամբողջ տարածքը լցված էր կենցաղային ու շինարարական աղբով, այնտեղ մտնելու համար պետք էր հակագազ կրել, քանի որ որոշ վայ քաղաքացիներ իրենց բնական կարիքներն էին հոգացել այնտեղ, իսկ եթե այդպես շարունակվեր, մնար նույն «բարդակ» վիճակը, կարճ ժամանակ անց գետնանցումի սյուները քայքայվելու էին, ու գետնանցումը մի գեղեցիկ օր փլուզվելու էր: 

Լուսանկարները ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 90+
90+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր