211652_close_icon
views-count1995 դիտում article-date 20:04 13-02-2015

Alpina-ն ներկայացրել է իր ամենաարագ B6 բացառիկ կուպեն. ֆոտոշարք

Գերմանական Alpina հայտնի թյունինգային ընկերությունը ներկայացրել է իր ամենաարագ մոդելը՝ 4 դռնանի B6 xDrive Gran կուպեն, որը հիմնված է սերիական արտադրության BMW M6 Gran Coupe-ի վրա: Թարմացումների արդյունքում հզորացվել է Alpina B6 մոդելի՝ առանց այդ էլ հզոր շարժիչը: ԱՄՆ-ում նորույթը կհայտնվի մարտ ամսին, իսկ արժեքը 117 300 դոլար կկազմի: Alpina B6 xDrive Gran Coupe-ն հագեցած է 4.4լ V8 թվին տուրբո շարժիչով, որը հզորացվել է մինչև 600 ձիաուժ, ինչը 60-ով ավելի շատ է սերիական արտադրության մոդելից: 96 կմ/ժ արագության մեքենան հասնում է ընդամենը 3,6 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը 322 կմ/ժ է կազմում: Ներկայացնում ենք ֆոտոշարքը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր