11968 դիտում
11:31 14-02-2015
Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի հետ մրցակցության է դուրս եկել ԱԺ պատգամավոր Նովոյի որդին
Մարտի 15-ին արմավիրցիները կընտրեն նոր քաղաքապետին: Իսկ քաղաքապետի պաշտոնի համար, բացի գործող քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանից, առաջադրվել է եւս 4 թեկնածու: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից:
Առաջադրված թեկնածուների թվում են Նահապետ Գեւորգյանի` Նովոյի որդին՝ Արտակ Գեւորգյանը, Արմավիրի մարզպետ Ղահրամանյանի օգնական Նվեր Պետրոսյանը, անկուսակցական Էդվարդ Վարդումյանը եւ «Պարիտետ Ինվետս» ընկերության գլխավոր տնօրեն, ՀՀԿ անդամ Մանուկ Սիմոնյանը:
Հարկ է նկատել, որ արմավիրցիները չեն հավատում, որ այս թեկնածուներն իրար հետ մրցակցելու են եւ համոզված են, որ մինչեւ ընտրությունները կլքեն ընտրապայքարը: Ավելին` ընդգծում են, որ Նահապետ Գեւորգյանը շատ մոտ հարաբերությունների մեջ է Ռուբեն Խլղաթյանի հետ:
Փետրվարի 12-ին տեղեկացրել էինք, որ մարտի 15-ին արմավիրցիները կընտրեն նոր քաղաքապետին, սակայն մինչ այս պահը դեռեւս միայն գործող քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանն է առաջադրվել: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացել էր Կենտրոնական ընտրական հանձնաժողովից: Ռ. Խլղաթյանը Հայաստանի Հանրապետական կուսակցությունից է, սակայն նրան ոչ թե կուսակցությունն է առաջադրել, այլ ինքնառաջադրվել է: Առաջադրումները ընդունվել են մինչեւ փետրվարի 13-ը: Հիշեցնենք, որ Ռուբեն Խլղաթյանը 2004թ-ից զբաղեցնում է Արմավիրի քաղաքապետի պաշտոնը:
Նմանատիպ նյութեր
4868 դիտում
18:16 04-03-2015
Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի մրցակիցները հրաժարվեցին պայքարից
Այս բաժնից
706 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
574 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
532 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին