211652_close_icon
views-count4874 դիտում article-date 18:16 04-03-2015

Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի մրցակիցները հրաժարվեցին պայքարից

Մարտի 15-ին արմավիրցիների քաղաքապետի ընտրություններում Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը այլեւս մրցակիցներ չունի: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացել էր Կենտրոնական ընտրական հանձնաժողովից: Ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել Արմավիրի մարզպետի օգնական Նվեր Պետրոսյանը , ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գեւորգյանի` Նովոյի որդին՝ Արտակ Գեւորգյանը, անկուսակցական Էդվարդ Վարդումյանը եւ «Պարիտետ Ինվետս» ընկերության գլխավոր տնօրեն, ՀՀԿ անդամ Մանուկ Սիմոնյանը: Մինչեւ այդ տեղեկացրել էինք, որ մարտի 15-ին արմավիրցիները կընտրեն նոր քաղաքապետին: Իսկ քաղաքապետի պաշտոնի համար բացի գործող քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանից առաջադրվել է եւս 4 թեկնածու: Արմավիրցիները մեզ հետ զրույցում ասել էին, որ չեն հավատում, որ այս թեկնածուները իրար հետ մրցակցելու են: Եվ համոզված էին, որ մինչեւ ընտրությունները կլքեն ընտրապայքարը: Նշել էինք նաեւ, որ Ռուբեն Խլղաթյանը Հայաստանի Հանրապետական կուսակցությունից է, սակայն նրան ոչ թե կուսակցությունն է առաջադրել, այլ ինքնաառաջադրվել է: Հիշեցնենք, որ Ռուբեն Խլղաթյանը 2004թ-ից զբաղեցնում է Արմավիրի քաղաքապետի պաշտոնը:

Նմանատիպ նյութեր