211652_close_icon
views-count2422 դիտում article-date 22:38 14-02-2015

Ամերիկյան տանկերը հնարավոր է՝ հայտնվել են «Իսլամական պետության» ձեռքում. Ջոն Կիրբի

Պենտագոնի ներկայացուցիչ Ջոն Կիրբին հայտնել է, որ ամերիկյան M1 Abrams տանկերը կարող էին հայտնվել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների ձեռքում: Մեկնաբանելով լրատվամիջոցներում տարածված հաղորդագրություններն այն մասին, թե տասնյակ ամերիկյան տանկեր գրավվել են «Իսլամական պետության» զինյալների կողմից, նա ասել է, որ իրաքյան բանակն ունեցել է մի շարք Abrams տեսակի ամերիկյան տանկեր, բայց հայտնի չէ, թե դրանցից քանիսն է ընկել զինյալների ձեռքը: Հիշեցնենք, որ M1 Abrams տեսակի տանկը ԱՄՆ-ի բանակի հիմնական ռազմական տանկն է, որով համալրված է նաև Իրաքի բանակը: Իսկ 2014 թ-ին Իրաքի մի շարք տարածքներ անսպասելի գրոհներից հետո անցել են զինյալ-իսլամիստների հսկողության տակ:

Նմանատիպ նյութեր