211652_close_icon

Չինաստանի բանակում գեր զինվորականներին բարձր պաշտոններ չեն տա

views-count2148 դիտում article-date 10:53 16-02-2015
Չինաստանի Ազգային-ազատագրական բանակի կանոնադրության մեջ փոփոխություններ են տեղի ունեցել, հաղորդում է «Սինհուա» գործակալությունը: Այսուհետ այն զինվորականները, ովքեր սահմանված քաշից ավելի գեր կլինեն, կզրկվեն բարձր պաշտոն զբաղեցնելու հնարավորությունից: Չինաստանի Ազգային պաշտպանության ինստիտուտի փորձագետ Լի Դագուանգի խոսքով՝ վերջին ժամանակներս չինական բանակի ծառայողները կենսապայմանների և սննդակարգի լավացման արդյունքում սկսել են գիրանալ, ինչը, նրա պնդմամբ, փչացնում է զինվորականների ոչ միայն արտաքին տեսքը, այլ նաև վատ ազդեցություն թողնում մարտադաշտում նրանց գործողությունների արդյունավետության և, ընդհանրապես, երկրի մարտական հզորոթյան վրա:

Նմանատիպ նյութեր