211652_close_icon
views-count2017 դիտում article-date 11:33 16-02-2015

Իրանը Օբամայի նամակին Խամենեիի պատասխանելու մասին լուրն անվանել է «ԶԼՄ-ների ոչ պրոֆեսիոնալ հնարք»

Իրանի իշխանությունները հերքել են ամերիկյան The Wall Street Journal պարբերականի տարածած տեղեկությունն այն մասին, թե Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլահ Ալի Խամենեին պատասխանել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի նամակին՝ որակելով այն լրատվամիջոցների ոչ պրոֆեսիոնալ հնարք, հաղորդում է Tass-ը: «The Wall Street Journal-ի այդ թեզը ԶԼՄ-ների ոչ ճարպիկ հնարք էր»,-ասել է Իրանի ԱԳՆ-ի ներկայացուցիչ Մարզիե Աֆղամը: Հիշեցնենք, որ պարբերականը տեղեկությունը հրապարակել էր փետրվարի 13-ին: Նամակը Օբաման ուղարկել էր 2014 թվականի հոկտեմբերին: Նրանում ԱՄՆ-ի նախագահը կոչ էր անում Իրանի հոգևոր առաջնորդին միանալ ԻԼԻՊ-ի դեմ պայքարին, ինչպես նաև արագացնել իրանական միուկային ծրագրի կարգավորման մասին համապարփակ համաձայնագրի ստորագրումը:

Նմանատիպ նյութեր