211652_close_icon
views-count1385 դիտում article-date 12:54 16-02-2015

ԱՄՆ-ի արևելքում առատ ձյուն է տեղացել և ցրտել է

ԱՄՆ-ի հյուսիս-արևելյան շրջանում ուժեղ ձյուն է տեղացել: Բոստոնում մեկ օրվա ընթացքում 60 սմ ձյուն է տեղացել: Որոշ շրջաններում մոտ 1.5 մետրանոց գետնաբուք է եղել: ՄԻ շարք տների տանիքներ փուլ են եկել՝ չդիմանալով տեղացած ձյան ծանրությանը: Քամու արագությունը հասել է 100 կմ/ժ-ի: Գրանցվել է նաև օդի ջերմաստիճանի նվազում մինրև -17C' աստիճան, մոտ 2000 ավիաչվերթ է հետաձգվել, փակվել են դպրոցները, կաթվածահար է եղել երթևեկությունը: Չիկագոյում ձնաբքի և մերկասառույցի պատճառով 38 մեքենա է բախվել իրար: Ըստ օդերևութաբանների կանխատեսումների՝ նման եղանակը ևս մի քանի օր կպահպանվի:

Նմանատիպ նյութեր