211652_close_icon
views-count2647 դիտում article-date 16:41 16-02-2015

Ռուսաստան մուտք գործող աշխատանքային միգրանտների թիվը չի կրճատվել. Կ. Ռոմոդոնովսկի

Ռուսաստան աշխատանքի նպատակով մուտք գործող միգրատների թիվն այս տարի էապես չի կրճատվել: Այս մասին հայտնել է ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդոնովսկին: Նա նկատել է, որ տարվա սկզբին մի փոքր նվազում է արձանագրվել. մուտք գործողների թիվը կրճատվել է ընդհամենը 8%-ով: Իսկ միգրանտների կողմից դրամական փոխանցումների թիվը 11%-ով է նվազել: Նա նաև նշել է, որ Ուկրաինայի արևելքից ընդհանուր հաշվով Ռուսաստան է տեղափոխվել 900.000 մարդ: Նրանցից մոտ 27.000-ը գտնվում է թվով 525 ժամանակավոր կացարաններում:

Նմանատիպ նյութեր