Սաակաշվիլին կրկին իշխանության չի գա. Իվանիշվիլի
Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին մեկնաբանել է ԶԼՄ-ներում տարածված այն լուրերը, ըստ որոնց Սաակաշվիլին երկրում անկարգություններ է նախապատրաստում:
Իվանիշվիլին հայտարարել է, որ երկրում անկարգությունների վտանգ չկա, սակայն եթե նման բան պատահի, ապա նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը էլ երբեք իշխանություն գլուխ երբեք չի գա:
«Վրաց ժողովուրդը հիմար չէ, ինչպես նրանք են կարծում, և 2-րդ անգամ Սաակաշվիլիին չեն դնի իրենց գլխին»,-ասել է Իվանիշվիլին: