717 դիտում
16:15 16-02-2015
Սերգո Կարապետյանը Ուրուգվայի «Նիրեա» ընկերության պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Ուրուգվայի «Նիրեա» ընկերության պատվիրակությանը, որը գլխավորում էր կազմակերպության փոխնախագահ Գաստոն Սկայոլան:
Ողջունելով հյուրերին` նախարարը նշել է, որ Հայաստանի և Ուրուգվայի միջև գյուղատնտեսության բնագավառում առկա է համագործակցության մեծ ներուժ, որի արդյունավետ օգտագործման դեպքում կարելի է հասնել զգալի հաջողությունների: Միաժամանակ նախարարը հույս է հայտնել, որ այս հանդիպումը հիմք կհանդիսանա առկա բացը լրացնելու և հայաստանյան ընկերությունների հետ նոր կապեր հաստատելու համար:
«Ուրուգվայը գյուղատնտեսության ոլորտում ունի հարուստ փորձ, որը կարող է փոխանցել հայկական կողմին, ուստի մենք շահագրգռված ենք զարգացնել տնտեսական հարաբերություններ ձեր երկրի հետ», - նշել է իր խոսքում նախարար Սերգո Կարապետյանը:
Որպես համագործակցության հնարավոր տարբերակ` նախարարն առաջարկել է ուսումնասիրել Հայաստանում համատեղ արտադրության կազմակերպման և տեղական ընկերություններում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման հարցերը:
Ընկերության փոխնախագահ Գաստոն Սկայոլան իր հերթին տեղեկացրել է, որ 1962 թվականին հիմնադրված «Նիրեա» ընկերությունն այսօր Ուրուգվայում մսամթերքի արտադրության և արտահանման խոշորագույն ընկերությունների շարքում է, իսկ ոչխարի մսի արտադրության ծավալներով այն երկրի առաջատարն է: Նա նաև ընդգծել է, որ ընկերությունում բուծվող կենդանիները գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմներ պարունակող կերային մշակաբույսերով չեն կերակրվում:
Կողմերը համոզմունք են հայտնել, որ երկու երկրների արտադրողները կկարողանան փոխգործակցության շահավետ եզրեր գտնել` նպաստելով Հայաստանի և Ուրուգվայի միջև գյուղատնտեսության ոլորտում համագործակցության աշխուժացմանը:
Այնուհետև պատվիրակության անդամները հանդիպել են տեղական մսամթերք արտադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ` համագործակցության կոնկրետ հնարավորությունները քննարկելու նպատակով: Պատվիրակության անդամներն այնուհետև կայցելեն «Նաթֆուդ» և «Բեկոն» ընկերություններ:
Նմանատիպ նյութեր
2015 դիտում
12:04 22-03-2019
Տիգրան Խաչատրյանը շվեյցարական պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
Այս բաժնից
2464 դիտում
18:43 04-10-2024
Հայկ Բաբայանի «Էլբրուս Պապը» վավերագրական ֆիլմն արդեն հասանելի է համացանցում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2062 դիտում
18:29 04-10-2024
Ֆասթ Բանկը՝ DigiTec 2024-ի ֆինտեք հովանավոր
3496 դիտում
11:55 01-10-2024
Խաչքարի բացում՝ կապիտան Արայիկ Մաթևոսյանի հիշատակին. aravot.am