211652_close_icon
views-count3320 դիտում article-date 20:27 17-02-2015

Զլատան Իբրահիմովիչը նոր դաջվածքներ է արել

«Պարի Սեն-Ժերմենի» ֆուտբոլիստ Զլատան Իբրահիմովիչը շաբաթ օրը Ֆրանսիայի առաջնության խաղերից մեկում խփած գոլի առթիվ նոր՝ ժամանակավոր դաջվածքներն է ցույց տվել: Դրանք նպատակ ունեն՝ համապատասխան մարմինների ուշադրությունը գրավել աշխարհում հացի խնդիր ունեցողների վրա: Ֆուտբոլիստի մարմնին պատկերված են 15 իրական մարդկանց անուն-ազգանուններ, որոնք աշխարհի տարբեր վայրերում տառապում են սովից: «Աշխարհում սոված մարդկանց թիվը 805 միլիոն է: Հուսով եմ, որ մարդիկ նրանց մասին կիմանան իմ միջոցով»,-ասել է ֆուտբոլիստը:

Նմանատիպ նյութեր