211652_close_icon
views-count4487 դիտում article-date 14:53 17-02-2015

«Երկիր Զաբախա»՝ Աշուղ Հավասի

Հավասի (իսկական անունը՝ Արմենակ Մարկոսյան, 1896 թ., հունվարի 19, Ջավախքի Ծալկայի շրջան գ. Այազմա - 1978 թ., փետրվարի 24, Երևան), հայ մեծանուն աշուղ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1967), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1967-ից։ Հեղինակ է մոտ 3600 աշուղական բանաստեղծության, մոտ 2000 քառյակների և շուրջ 150 եղանակավոր երգերի ու երգախառն հեքիաթների։ Երեք տարեկան հասակում վրա հասած հիվանդությունը կուրացնում է ապագա աշուղին, և վերջինս ընդմիշտ զրկվում է տեսողությունից: Այս հանգամանքը, սակայն, առավել զգայուն է դարձնում նրա հոգին, ինչի շնորհիվ վերջինս մայր բնության գեղեցիկ պատկերները վերածում է հիասքանչ երգերի: Հռչակավոր աշուղի կյանքի և ստեղծագործական պատկառելի ժառանգության մասին զրուցում ենք երգիչ, հայ ժողովրդական և աշուղական երգերի անզուգական կատարող Մավր Մկրտչյանի հետ: Աղբյուրը՝ [url=http://lratvakan.am/?p=42370&l=am/erkir+zabaxa%D5%9D+ashux+havasi]lratvakan.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր