2552 դիտում
10:12 18-02-2015
Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանի նորանշանակ նախագահի ունեցվածքը. ՀԺ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հրապարակել է 10 օր առաջ Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ նշանակված Դավիթ Բալայանի նոր՝ պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը, որտեղ նա նշել է 1 բնակարան, 2 անհատական տուն և 1 հողամաս, ինչպես նաև «Մազդա 6» մակնիշի մեքենա: Դատավորի հայտարարագրած դրամական միջոցները կազմում են 6,8 մլն դրամ, եկամուտները՝ 8,7 մլն դրամ: Բալայանի կինը Հասմիկ Ավետիսյանը, հայտարարագրել է 4 արժույթներով գումար՝ 1,8 մլն դրամ, 580 եվրո, 5000 դոլար և 10 հազար ռուբլի: Կնոջ 2013թ. եկամուտները կազմել են 3,1 մլն դրամ՝ աշխատավարձից: Դ. Բալայանը Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ է նշանակվել 39 տարեկանում, երբ սույն դատարանի արդեն նախկին նախագահ Ս.Կոստանյանը սեփական դիմումով ազատվեց պաշտոնից:
Դավիթը ՍԴ անդամ Կիմ Բալայանի որդին է և Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գագիկ Ավետիսյանի փեսան:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
913 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
1189 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2470 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ