1421 դիտում
12:22 18-02-2015
Տեսակոնֆերանս` Սոչիի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
Փետրվարի 17-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ղեկավարությամբ կայացավ տեսակոնֆերանս Սոչիի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որին մասնակցում էին ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Ս. Սրապիոնյանը, նախարարի խորհրդական Ս. Պետրոսյանը, նախարարության համապատասխան վարչության պետեր և այլ աշխատակիցներ:
Սոչիի հայ համայնքը ներկայացնում էին Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) Սոչիի տարածաշրջանային բաժանմունքի նախագահ Համայակ Ուստյանը, նախագահի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը, Միջազգային կապերի գծով բաժանմունքի տեղակալ Միքայել Պետրոսյանը, ՌՀՄ-ի նախագահի կրթության գծով տեղակալ ԹումասՎարդանյանը և այլք:
Համայակ Ուստյանը ներկայացրեց Սոչիի հայ համայնքի գործունեությունը, հայապահպանության, հայկական մշակույթի ավանդույթների պահպանման, նոր սերնդին հայեցի դաստիարակելու ուղղությամբ իրականացրած ծրագրերն ու միջոցառումները և 2015թ. նախատեսված ձեռնարկները:
Տեսակոնֆերանսի մասնակիցներին ողջունեց նախարար Հրանուշ Հակոբյանը: Շնորհավորելով հայ համայնքին 25-ամյա հոբելյանի կաապակցությամբ նա մասնավորապես նշեց. «Շատ հպարտ եմ, որ հայը օտար պայմաններում շարունակում է հավատարիմ մնալ իր արմատներին, ինքնությանը և պատմությանը: Այսօր խնդիր ունենք հայերենը պահպանելու և այն հետագա սերունդներին փոխանցելու: Նախարարը կոչ արեց պահպանել մայրենին, քանի որ այն ազգապահպանության կարևոր գրավականն է: Այն, որ Սոչիի հայ համայնքը կարողացել է կայանալ, կազմակերպվել կյանքի բոլոր բնագավառներում, վկայում է Ռուսաստանի իշխանությունների և ժողովրդի բարյացկամ վերաբերմունքի մասին: Դուք նաև ձեր նկարագրով ու վարքագծով որոշակի վերաբերմունք եք ձևավորում Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ»:
Նախարարը հորդորեց առավել ակտիվ մասնակցություն ունենալ նախարարության ծրագրերին և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նվիրված՝ Երևանում կազմակերպվելիք միջոցառումներին: Նախարարը ներկայացրեց Համահայկան հռչակակագրի դրույթները և հորդորեց համայնքային նախաձեռնություններում առաջնորդվել դրանցով:
Համայնքի տարբեր ոլորտների ներկայացուցիչները արծարծեցին նաև համայնքում առկա խնդիրները և նախանշեցին դրանց լուծման ուղղությամբ կատարվելիք քայլերը:
Սոչիի ՌՀՄ-ի նախագահի կրթության գծով տեղակալ Թումաս Վարդանյանը ներկայացրեց «Սոչիի հայերի միություն» կազմակերպության գործունեությունը, որի հիմնական թիրախը հայապահպանությունն է, հայոց լեզվի և հայկական մշակույթի տարածումն է: Նա ներկայացրեց 12 հայկական կիրակնօրյա դպրոցների և «Սևան» երկլեզու պարբերականի գործունեությունը և առկա խնդիրները:
Թումաս Վարդանյանը շնորհակալություն հայտնեց Սփյուռքի նախարարությանը հայկական կիրակնօրյա դպրոցներին 10 500 կտոր դասագիրք և ուսումնաօժանդակ նյութեր տրամադրելու համար:
Քննարկվեցին «ԱՊՀ հայ համայնքների կրթամշակութային զարգացում» ծրագրում Սոչիի հայ համայնքի ընդգրկվածության, նախարարության ծրագրերին առավել ակտիվ մասնակցության, ինչպես նաև Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Սոչիի համայնքի կողմից իրականացված և նախատեսվող միջոցառումների իրականացման հետ կապված հարցեր:
Նմանատիպ նյութեր
724 դիտում
11:22 13-03-2015
Տեսակոնֆերանս` Մոսկվայի հայ երիտասարդների ասոցիացիայի ներկայացուցիչների հետ
1111 դիտում
21:15 03-04-2023
Վաղարշակ Հարությունյանը Սոչիի հայ համայնքի հետ խոսել է հայ-ռուսական հարաբերությունների զարգացումից
7647 դիտում
11:09 11-06-2018
Նիկոլ Փաշինյանը տեսակոնֆերանս է անցկացրել Դարոն Աճեմօղլուի հետ
Այս բաժնից
1012 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1060 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
766 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան