211652_close_icon
views-count685 դիտում article-date 11:22 13-03-2015

Տեսակոնֆերանս` Մոսկվայի հայ երիտասարդների ասոցիացիայի ներկայացուցիչների հետ

Մարտի 12-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում կայացավ հեռակոնֆերանս Մոսկվայի հայ երիտասարդների ասոցիացիայի ներկայացուցիչների հետ, որին մասնակցում էին ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը, նախարարի խորհրդական Ս. Պետրոսյանը, նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ և աշխատակիցներ: Մոսկվայի հայ երիտասարդների ասոցիացիայից հեռակոնֆերանսին մասնակցում էին ասոցիացիայի նախագահ Ա. Հովսեփյանը, ասոցիացիայի փոխնախագահ Մ. Թարխանյանը, ասոցիացիայի անդամ՝ Հ. Մնացականյանը: ՀՀ սփյուռքի նախարարի խորհրդական Ս. Պետրոսյանը ողջունելով հեռակոնֆերանսի մասնակիցներին՝ կարևորեց սփյուռքում ապրող երիտասարների շրջանում հայապապանության տարածումը և ողջունեց ասոցիացիայի կողմից դրան ուղղված քայլերը: Ս. Պետրոսյանը հորդորեց նաև առավել ակտիվ ներգրավվածություն դրսևորել նախարարության իրականացրած ծրագրերին: Ասոցիացիայի նախագահ Ա. Հովսեփյանը ներկայացրեց ասոցիացիայի նախաձեռնությամբ ստեղծված «Ռուսաստանի հայ երիտասարդության կոնգրես» (ՌՀԵԿ) համառուսաստանյան հայկական երիտասարդական կազմակերպության գործունեությունը, առկա խնդիրներն ու առաջիկա ծրագրերը, ինչպես նաև տեղեկացրեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ կոնգրեսի իրականացրած և նախատեսվող միջոցառումների մասին: Ա. Հովսեփյանը կարևորեց կազմակերպության ակտիվ մասնակցությունը Մոսկվայի հայ համայնքի հասարակական-քաղաքական կյանքին՝ ընդգծելով, որ իրենք ակտիվորեն մասնակցում են ֆորումների, կլոր-սեղան քննարկումների և հանդիպումների: ՀՀ սփյուռքի նախախարության համահայկական ծրագրերի վարչության գիտակրթական ծրագրերի բաժնի պետ Ս.Համբարյանը ներկայացրեց գերատեսչության երիտասարդական ծրագրերը՝ նշելով, որ այդ ծրագրերը խթանում են ոչ միայն հայրենիք-սփյուռք գործակցութան զարգացմանը, այլ սփյուռքյան համայնքերի միջև հորիզոնական կապերի հաստատմանը: Հեռակոնֆերանսի մասնակիցները քննարկեցին նաև ս. թ. մայիս-հունիս ամիսներին ՀՀ սփյուռքի նախարարության կողմից նախատեսվող երիտասարդական ֆորումի հետ կապված մանրամասներ, մասնավորապես ՌՀԵԿ-ի մասնակցության խնդիրը: Ասոցիացիայի նախագահ Ա. Հովսեփյանը առաջարկեց, որ Հայաստանի Հանրապետությունում Սփյուռքի նախարարության կողմից իրականացվող միջոցառումների մի մասը կազմակերպվի և անցկացվի Ռուսաստանի հայաշատ քաղաքաներում, որին ի պատասխան հեռակոնֆերանսի մասնակիցները նշեցին, որ առաջարկը կքննարկվի և արդյունքների մասին կտեղեկացվի ՌՀԵԿ-ի անդամներին:

Նմանատիպ նյութեր