Ավարտվել է կանանց ֆուտզալի 2014-2015 թթ. ձմեռային ստուգողական մրցաշարը
Փետրվարի 16-ին և 17-ին տեղի ունեցան Հայաստանի կանանց ֆուտզալի 2014-2015 թթ. ձմեռային ստուգողական մրցաշարի վերջին՝ հինգերորդ տուրի հանդիպումները “Ա” և “Բ” խմբերում:
Ա խումբ
Արմավիր-Ս.Ա- Արթիկ-Ա.Ե՝ 2:2
Երևան-Գ.Մ-ԱՖԴ-աղջիկներ`6:2
Վանաձոր-Ջ.Ե- Երևան-Լ.Հ՝ 3:7
Բ խումբ
Գյումրի-Ս.Ա - Տաթև-110՝ 1:4
Քաղցրաշեն-Սիս-Կիլիկիա` 4:1
Քանաքեռ-84- Հրազդան-Ա.Հ.`7:1
Այսպիսով, Ա խմբում մրցաշարի հաղթող ճանաչվեց Երևան-Լ.Հ. թիմը, որը 5 խաղում վաստակեց 15 միավոր: Բ խմբում վաստակած 12 միավորով հաղթող դարձավ Սիս-Կիլիկիա թիմը: