1670 դիտում
07:47 19-02-2015
Կոստանյանը Չայկային նամակ ուղարկե՞լ է, թե ոչ. ՀԺ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ ՀՀ գլխավոր դատախազությունից երեկ հրաժարվել են թերթին տրամադրել գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի կողմից ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկային ուղարկված նամակի պատճենը՝ Պերմյակովին Հայաստանին հանձնելու վերաբերյալ:
Դատախազությունից հրաժարվել են նաև տրամադրել նամակի ելքի լուսապատճենը: Թերթի գրությանը պատասխանել ենՀՀ դատախազության աշխատակազմի հանրային կապերի բաժնից.
«Ի պատասխան Ձեր հարցման, ինչպես նաև այլ լրատվամիջոցներում հրապարակված տարաբնույթ մեկնաբանությունների, տեղեկացնում ենք, որ խնդրո առարկա հարցի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազությունը 03.02.2015թ. տարածել է սպառիչ հաղորդագրություն: Հաշվի առնելով տվյալ քրեական գործի նկատմամբ հանրային մեծ հետաքրքրությունը. գործում որևէ նոր զարգացման դեպքում անմիջապես կտրամադրվի տեղեկատվություն: Ինչ վերաբերում է նամակը ուղարկելու և դրա բովանդակության վերաբերյալ կասկածներին և շրջանառվող այլ անհեթեթ լուրերին, նշենք, որ նպատակահարմար չենք գտնում անդրադառնալ, առավել ևս մեկնաբանել դրանք»: Այսպիսով, հարցը իրականում Կոստանյանը Չայկային նամակ ուղարկե՞լ է, թե ոչ, մնում է օդում առկախված:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
2733 դիտում
18:48 05-10-2018
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկային
2341 դիտում
16:50 03-04-2014
Գևորգ Կոստանյանը գնացել է Պռոշյան և հանդիպել սպանված գյուղապետի հարազատներին
Այս բաժնից
913 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
1189 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2470 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ