2310 դիտում
08:35 19-02-2015
Չգիտես, թե «վերադասներից» ով, երբ և ինչպես է բարիշելու. Առավոտ. խմբագրական
«Առավոտ» թերթի այսօրվա խմբագրականում կարդում ենք.
«Ես, իհարկե, փորձագետ չեմ, բայց, իմ կարծիքով՝ քաղաքական և այլ բախումները լուսաբանելու ստանդարտներ չկան: Այն, ինչ գրված է դասագրքերում, խիստ պայմանական է. դու կարող ես լինել բարիկադի մի կողմում և լուսաբանել կոնֆլիկտը հասկացնելով, որ քո կողմը մարմնավորում է աշխարհի բարիքն ու արդարությունը, իսկ հակառակ կողմը, ինչպես սիրում է ասել գյումրեցի մի գործիչ՝ «սատանեքի ծնունդ են»: Դու կարող ես նաև ամեն ինչին նայել «թռչունի բարձունքից» և վերապահումներ ունենալ երկու կողմերի նկատմամբ: Բայց դու չես կարող ասել՝ ահա այսպես է պետք անել: Ամեն մեկն իր պատկերացումներն ունի:
Կա ևս մի սկզբունք, ավելի ճիշտ՝ բարի խորհուրդ՝ ինքնամոռաց կերպով «չքցվել» քարոզչության մեջ, ինչպես որ դա վերջերս անում են, օրինակ, Արմեն Աշոտյանն ու Գառնիկ Իսագուլյանը, իսկ նրանցից առաջ՝ շատ-շատերը: Նախ՝ չգիտես, թե «վերադասներից» ով, երբ և ինչպես է բարիշելու, իսկ բարիշելու դեպքում պարզ է, որ անհարմար վիճակի մեջ ես հայտնվելու՝ «վատամարդը» դու ես դուրս գալու: Նման ինքնամոռացության դեպքում կա նաև հետևյալ վտանգը, եթե մենք պատրաստվում ենք մինչև կյանքի վերջ ապրել Հայաստանում (ես որ՝ հաստատ)՝ անկախ հասարակարգերից և քաղաքական վայրիվերումներից, ապա, հաշվի առնելով մեր երկրի չափերը, մեծ է հավանականությունը, որ այն մարդուն, որի մասին չափից դուրս «սուր» բան ենք ասել, մի օր հանդիպելու ենք փողոցում: Կարիք կա՞ հակառակ մայթն անցնելու»:
Խմբագրականն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
3814 դիտում
22:00 10-05-2020
Թեհմինա Վարդանյան. Երբ չգիտես` ո՞րն է ճիշտ
Այս բաժնից
913 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
1189 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2470 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ