1558 դիտում
14:23 19-02-2015
ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը մասնակցել է «Ներկուսակցական ժողովրդավարություն» թեմայով սեմինարին
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամները փետրվարի 17-ից 18-ը Հայաթ փլեյս հյուրանոցում մասնակցեցին <<Ներկուսակցական ժողովրդավարություն>> թեմայով սեմինարին։ Այն կազմակերպել էր Բազմակուսակցական ժողովրդավարության Նիդերլանդների ինստիտուտը։ Միջոցառմանը մասնակցում էին Հայաստանի տարբեր քաղաքական կուսակցությունների ակտիվ երիտասարդները:
Դասընթացի նպատակն էր ավելի խորը գիտելիքներ փոխանցել կուսակցությունների կառուցվածքի, գործընթացային կարողությունների, նրանց ներսում մասնակցության ձևաչափերի և որոշումների կայացման մեխանիզմների վերաբերյալ:
Անդրադարձ եղավ կուսակցական դաշինքներ կառուցելու և դրանք պահպանելու արդյունավետ ուղիներին:
Դասընթացը վարեց Քամրան Ուլլահը (Kamran Ullah) Նիդերլանդներից: Նա երիտասարդ քաղաքական գործիչների հետ քննարկեց քաղաքական կարիերայի կառավարման, քաղաքական ղեկավորության, կուսակցության անդամների ընտրության և կամավորների ներառման հարցերը: Ներկայացրեց Նիդերլանդների փորձը և հետաքրքվեց Հայաստանի քաղաքական կուսակցություններում նշված գործընթացների իրականացման ձևերով:
ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը սերտ համագործակցում է Բազմակուսակցական ժողովրդավարության Նիդերլանդների ինստիտուտի հետ: Առջևում Հարավային Կովկասի երիտասարդ քաղաքական գործիչների երրորդ ֆորումն է:
Նմանատիպ նյութեր
2884 դիտում
13:38 01-05-2017
ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը Խորվաթիայում մասնակցել է ԵԺԿ երիտասարդական կազմակերպության 11-րդ կոնգրեսին
2644 դիտում
11:03 21-07-2014
ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը մարզային երիտասարդական եռօրյա հավաք է անցկացրել Ծաղկաձորում
Այս բաժնից
898 դիտում
20:31 18-10-2024
Երևանին անհրաժեշտ են արտահերթ ընտրություններ և նոր քաղաքապետ. Գևորգ Ստեփանյան
691 դիտում
20:27 18-10-2024
Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կայացել է ԵՏՀ Խորհրդի նիստը
784 դիտում
19:46 18-10-2024
Ստամբուլում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը