211652_close_icon
views-count2974 դիտում article-date 13:38 01-05-2017

ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը Խորվաթիայում մասնակցել է ԵԺԿ երիտասարդական կազմակերպության 11-րդ կոնգրեսին

Ապրիլի 27-30-ը Խորվաթիայի Դուբրովնիկ քաղաքում կայացել է Եվրոպական ժողովրդական կուսակցության երիտասարդական կազմակերպության (YEPP) 11-րդ կոնգրեսը, որը կրել է «Վերամիավորելով Եվրոպան» խորագիրը: Ծրագրին Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը ներկայացրել է ՀՀԿ ԵԿ արտաքին կապերի հանձնաժողովի պատասխանատու Լիլիթ Բեգլարյանը: Կոնգրեսի շրջանակներում քննարկումներ են եղել եվրոպական հանրային դիվանագիտության վերաբերյալ՝ հարաբերությունների զարգացման և համագործակցությունների խորացման համատեքստում, ԵՄ քաղաքականությունների առաջխաղացման գործում ազգային, տարածաշրջանային և տեղական կառավարությունների դերի, ինչպես նաև ներդրումային, ինովացիոն և թվայնացման գործընթացների մասին: Քննարկումներն ուղեկցվել են գրավիչ երիտասարդական քաղաքականության մշակման աշխատանքներով: Ծրագրի շրջանակներում մասնակից երիտասարդները հանդիպում են ունեցել նաև Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչի հետ: Կոնգրեսի եզրափակիչ օրվա ընթացքում ընտրվել է YEPP խորհրդի և ֆինանսական վերահսկողության հանձնաժողովի նոր կազմը: YEPP նոր նախագահ է ընտրվել Անդրիանոս Ջիաննուն Ռումինիայից, իսկ նոր գլխավոր քարտուղար՝ Մարու Պարդալը Իսպանիայից: Ընտրություններից բացի կոնգրեսի ընթացքում ներկայացվել է YEPP քաղաքական ծրագիրը և ընդունվել են թվով 9 բանաձևեր, որոնք վերաբերում են կենսական տնտեսական շահերի պաշտպանությանը, եվրոպական կրթական առաջնահերթությունների հաստատմանը, կիբեր անվտանգությանը, կենսաթոշակային ֆինանսավորման բարեփոխումներին, աշխատաշուկայի հիմնախնդիրներին և տնտեսական մրցակցության կարգարվորմանը, ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքարի վերաբրեյալ իրազեկվածության բարձրացմանը: [b]ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն [/b]

Նմանատիպ նյութեր