211652_close_icon
views-count21600 դիտում article-date 09:55 20-02-2015

Արմավիրի մարզում ոստիկանի և Mercedes-ի վարորդի մահվան ելքով վթարի գործը տեղափոխվեց Հատուկ քննչական ծառայություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

[b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի տեղեկություններով՝ ՀայաստանԻ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչութան Էջմիածնի քննչական բաժնում Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի աշխատակցի մահվան փաստով հարուցված քրեական գործը փոխանցվել է Հատուկ քննչական ծառայություն: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական գործը հարուցվել է ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոննները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է 2 կամ ավելի մարդու մահ) հատկանիշներով: Ըստ Գ. Շամշյանի տեղեկությունների՝ Mercedes-ի վարորդը, ով նույնպես մահացել էր, Հայաստան էր ժամանել Շվեդիայից նշված ավտոմեքենայով: Պարզվել է նաև, որ վթարի օրը և վթարից 1 օր առաջ նա այնքան արագ է վարել ավտոմեքենան, որ արագության գերազանցումը ֆիքսել է Երևան-Արմավիր ավտոճանապարհին տեղադրված արագաչափ սարքը: Ողբերգական վթարից հետո նրա ծնողները պահանջել են, որպեսզի դին տեղափոխվի Շվեդիա, որպեսզի հուղարկավորությունը կատարվի այնտեղ: Ի դեպ, վթարի օրը վթարի վայր էին ժամանել ՀՀ ոստիկանապետի տեղակալ Սամվել Հովհաննիսյանը, Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Եգոր Կարապետյանը, ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Սուրեն Խուդոյանը, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ղեկավար կազմը, Վաղարշապատի ոստիկանապետ Ռոման Կիրակոսյանը, Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության և նույն վարչության Վաղարշապատի քննչական բաժնի ղեկավար կազմը, ՀՀ Տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիկունքի վարչության պետ Արշակ Վարդանյանը և պաշտոնատար այլ անձինք: Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2015/02/15/43198/]ֆոտոլրագրողը հայտնել էր[/url], որ փետրվարի 15-ին խոշոր և ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Բախվել էին Mercedes, ВАЗ 2107 և Toyota Corolla մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել էին: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ մահացածներն էին Mercedes-ի վարորդը և Toyota Corolla-ի վարորդը, ով աշխատում էր Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակում: Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ, ըստ նախնական տեղեկությունների և 07-ի վարորդի պատմածի, ինքը և Toyota Corolla-ն ընթանալիս են եղել դեպի Արմավիր, երբ այդ ժամանակ Արմավիրից դեպի Երևան ընթացող Mercedes-ը դուրս է եկել հանդիպակաց գոտի և տեղի է ունեցել վթարը: Mercedes-ի վարորդի դին ավտոմեքենայից դուրս էին բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա: Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 129+
129+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր