211652_close_icon
views-count32754 դիտում article-date 22:35 08-10-2018

Երևանում 23-ամյա մոտոցիկլավարի մահվան պատճառ դարձած վթարի գործը Քննչական կոմիտեից փոխանցվել է Հատուկ քննչական ծառայություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արթուր Գասոյանի որոշմամբ հարուցված քրեական գործը, որը վերաբերվում է հոկտեմբերի 4-ին Երևանում տեղի ունեցած ողբերգական դեպքին, երբ բախվել էին 23-ամյա Լեոնիկ Հերքոյանի մոտոցիկլն ու կեղծ ահազանգով կանչի վայր մեկնող Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ ավտոմեքենան, փոխանցվել է Հատուկ քննչական ծառայություն: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2018/10/05/1106888/]ավելի վաղ[/url] դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հոկտեմբերի 4-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։10-ի սահմաններում Մաշտոց-Գրիգոր Լուսավորիչ-Պարոնյան փողոցների խաչմերուկում բախվել էին Երևանի Նոր Արեշ թաղամասի բնակիչ՝ 46-ամյա Արշակ Ավշարյանի վարած Isuzu մակնիշի 336 VV 01 համարանիշի և Երևան քաղաքի Նար Դոսի փողոցի բնակիչ՝ 23-ամյա Լեոնիկ Հերքոյանի վարած «Բաբաջ» AG 007 մակնիշի մոտոցիկլը։ Վթարի հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել էր, իսկ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Նաիրի» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել էր ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել էր հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի և ավագ հետաքննիչ Անդրանիկ Իսախանյանի գլխավորությամբ։ Մինչ դեպքի վայրում աշխատում էին ՃՈ հետաքննիչները, հիվանդանոցից տեղեկություն էր ստացվել, որ վիրավորը գիտակցության չգալով՝ մահացել է, որից հետո Մ. Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել էր Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արթուր Գասոյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր էին նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Ավշարյանն աշխատում է արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատում, և փրկարարները մեկնում էին կանչով դեպքի վայր և միացված էին եղել լուսաձայնային ազդանշանները։ [b] Վթարի հետևանքով մահացած 23-ամյա Լեոնիկ Հերքոյանն է[/b] [img]http://st0.shamshyan.com/editor/0276608001539023809133326.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 55+
55+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր