211652_close_icon
views-count5078 դիտում article-date 20:20 20-02-2015

19-ամյա զինծառայողը իրեն արթնացնելու համար հայհոյել եւ ծեծել է վերադասին

19-ամյա Արթուր Եփրեմյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, վաշտի վերակարգի նշանակման գրաֆիկի համաձայն, նշանակված լինելով վաշտի օրապահ, օրապահի պարտականությունները կատարելու կապակցությամբ , իր նկատմամբ պետ հանդիսացող, վաշտի հերթապահ, շարքային Վ.Փարեմուզյանի կողմից իրեն արթնացնելու ժամանակ հայհոյական արտահայտություն է արել վերջինիս հասցեին՝ անպարկեշտ ձևով ստորացնելով նրա պատիվն ու արժանապատվությունը: Նույն օրը ավելի ուշ 1-ին գումարտակի 2-րդ վաշտի լսարանում, օրապահի պարտականությունները ոչ պատշաճ կատարելու և վիրավորանք հասցնելու կապակցությամբ Վ.Փարեմուզյանի կողմից դիտողություն անելու պատճառով վիճաբանել և բռնություն է գործադրել վերջինիս նկատմամբ, այն է՝ մեկ անգամ բռունցքով հարվածել է նրա դեմքին՝ առողջությանը պատճառելով քթի ոսկրերի կոտրվածքի ձևով թեթև վնաս: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 358 հոդվածի 3 –րդ մասի 3-րդ կետով եւ 360 հոդվածի 2-րդ մասով: Խափանման միջոց ընտրվել է հրամանատարության հսկողության հանձնելը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Վեդի ընդհանուր իրավասության դատարանից:

Նմանատիպ նյութեր