8770 դիտում
14:30 22-07-2014
Քնից արթնացնելու համար դիրքերում ընկերոջը սպանած զինծառայողը կալանավորվել է
ԼՂՀ մարտական հենակետերից մեկում հուլիսի 18-ին մահացու հրազենային վիրավորում ստացած Գեւորգ Ավագյանի սպանության կասկածանքով ձերբակալված Արմեն Սարգսյանը կալանավորվել է: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը: Նրան մինչեւ 15 տարվա ազատազրկում է սպառնում:
Մինչեւ այդ տեղեկացրել էինք, որ S[b]HAMSHYAN.com[/b]-ին մանրամասներ են հայտնի դարձել հուլիսի 18-ին մահացու հրազենային վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Գեւորգ Ավագյանի սպանության մասին: Մեզ հասած տեղեկություններով՝ Արմեն Հրաչյայի Սարգսյանը մինչեւ Գեւորգին կրակելը դիրքերում քնած է եղել: Երբ Գեւորգը նկատել է նրան, քնից հանել է եւ նկատողություն արել: Հետո նրանց միջև վեճ է ծագել, հայհոյել են իրար, ինչից հետո Արմենը կրակել է Գեւորգի վրա: Մինչեւ այդ տեղեկացրել էինք, որ Գեւորգ Ավագյանի ընտանիքը ապրում է ծայրահեղ աղքատ պայմաններում, նույնիսկ տուն չունեն: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Ոսկեվազի գյուղապետ Հայկ Հովհաննիսյանը: «Շատ-շատ շատ ծանր պայմաններում են ապրում: Այն աստիճան, որ նույնիսկ դժվար է նկարագրել: 15 տարի է՝ անգամ տուն չունեն: Քարե մի շինությունում են ապրում, որը նույնիսկ ծածկ չունի, այն ցելոֆանով են փակել: Բայց այդ պայմաններում Գեւորգը շատ լավ էր սովորում: Արվեստի դպրոցում էր սովորել, դուդուկահար էր: Մանկավարժական համալսարան ընդունվեց, գնաց բանակ: Նա համ շատ խելացի էր, համ շատ խելոք: Օրեր առաջ էր օտպուսկ եկել: Լավ ծառայելու համար էին տվել: Աշունը պետք է գար»,- ասել էր գյուղապետը, ինչպես նաեւ փոխանցել, որ Գեւորգը իրենց փոքր մեկ եղբայր ունի: Ծնողներին արդեն լուրը հայտնել են, եւ ամբողջ գյուղը նրանց հետ սգում է Գեւորգի անժամանակ մահը: Անգամ գյուղապետը հուզմունքից չէր կարողանում խոսել: Նշենք նաեւ, որ Գեւորգի սպանելու մեջ կասկածվող ծառայակիցը Ալավերդից է: Մինչեւ այդ էլ տեղեկացրել էինք, որ Գեւորգ Ավագյանին սպանելու կասկածանքով ձերբակալվել է նրա ընկերը` ժամկետային զինծառայող, շարքային Արմեն Հրաչյայի Սարգսյանը: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը: Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր-ի 104 հոդ. 1-ին մասի /սպանություն/ հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Նմանատիպ նյութեր
6971 դիտում
23:33 27-07-2015
Քնից արթնացնելու համար 19-ամյա զինծառայող Հայկը սեռական բնույթի հայհոյանքներ է տվել պետին եւ ծեծվել նրան կողմից
5072 դիտում
20:20 20-02-2015
19-ամյա զինծառայողը իրեն արթնացնելու համար հայհոյել եւ ծեծել է վերադասին
Այս բաժնից
724 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
745 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»