211652_close_icon
views-count1264 դիտում article-date 19:41 20-02-2015

Արմեն Աշոտյանը հանդիպեց ՌԴ կրթության նախարարի հետ

Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հանդիպում ունեցավ Ռուսաստանի Դաշնության կրթության և գիտության նախարար Դմիտրի Լիվանովի հետ: Օրակարգում ներառված հարցերի թվում էին նաև Հայ-ռուսական (Սլավոնական) համասարանի գործունեության պայմանների վերաբեյալ նոր համաձայնագրի նախագծի լրամշակումը, Ռուսաստանի հայաշատ քաղաքների հանրակրթական դպրոցներում հայերենի, իսկ Հայաստանում ռուսերենի խորացված ուսուցման հնարավորությունները: Երկուստեք կարևորվեց նաև կրթության և գիտության ոլորտում հայ-ռուսական համագործակցության ընդլայնումը և խորացումը: Հանդիպման ավարտին Արմեն Աշոտյանն իր ռուս գործընկերոջը հրավիրեց մասնակցելու ս/թ մայիսին Երևանում կայանալիք Բոլոնիայի գործընթացի անդամ երկրների նախարարական գագաթաժողովին: Մոսկովյան այցի շրջանակներում նախարար Արմեն Աշոտյանը հյուրընկալվեց նաև Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանում և հանդիպում ունեցավ համալսարանի ռեկտոր, ակադեմիկոս Վիկտոր Սադովնիչիի հետ: Հանդիպումներին մասնակցում էր նաև ՌԴ ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը:

Նմանատիպ նյութեր