211652_close_icon
views-count1138 դիտում article-date 21:54 05-06-2015

Արմեն Աշոտյանը հանդիպել է Ֆրանսիայի ազգային կրթության նախարարի հետ

Փարիզում ընթացող ֆրանկոֆոն երկրների բարձրագույն կրթության նախարարների համաժողովի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի և Ֆրանսիայի Հանրապետության ազգային կրթության նախարար Նաժատ Վալո-Բելկասեմի հանդիպումը: Ողջունելով Ա. Աշոտյանին և շնորհակալություն հայտնելով համաժողովին մասնակցելու համար՝ տիկին Վալո-Բելկասեմը փոխանցել է ֆրանսիական պատվիրակության բարձր ու ջերմ տպավորություները Երևանում մայիսին տեղի ունեցած Բոլոնիայի անդամ երկրների նախարարական գագաթաժողովի վերաբերյալ, ափսոսանք հայտնելով, որ ինքն անձամբ չի կարողացել մասնակցել այդ կարևոր ու խորհրդանշական միջոցառմանը: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար Արմեն Աշոտյանը մեծապես կարևորել է հայ-ֆրանսիական հարաբերությունները կրթության ոլորտում ՝ընդգծելով դրանց համար նպաստավոր քաղաքական և բազմադարյա բարեկամական հենքի առկայությունը: Նախարարները քննարկել են Հայաստանում ֆրանսիական համալսարանի հետագա գործունեության, հավատարմագրման, Հայաստանում ֆրանսերենի ուսուցման, ֆրանկոֆոն երկրների համալսարաններում թվային ուսուցման զարգացման հեռանկարների և մի շարք երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Նմանատիպ նյութեր