2547 դիտում
09:35 21-02-2015
Եթե անգամ պատգամավորները «փոշմանեն», ապա «ԱԺ կանոնակարգ» օրենքը թույլ չի տալիս կրկին վերադառնալ ԲՀԿ. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է, օրեր առաջ ԱԺ ԲՀԿ խմբակցության համամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորներից երեք հոգի` Արագած Ախոյանը, Կարո Կարապետյանը (Յուվեցի Կարո) և Հարություն Ղարագյոզյանը (Կարամելի Հարութ) հայտարարել էին ԲՀԿ խմբակցությունից դուրս գալու մասին (Մելիք Մանուկյանն ու Գրիգորի Մարգարյանը մեծամասնական ընտրակարգով են ընտրվել): Ու հիմա, եթե անգամ նրանք «փոշմանեն», ապա «ԱԺ կանոնակարգ» օրենքը նրանց հնարավորություն չի տալիս կրկին վերադառնալ ԲՀԿ:
Միայն նշված է, որ պատգամավորը կարող է դուրս գալ խմբակցությունից: Իսկ, ՀՀ Սահմանադրական դատարանը դեռևս 2009-ի հունիսի 30-ին կայացված որոշմամբ արձանագրել է, որ պատգամավորը կարող է խմբակցությունից դուրս գալ` մանդատը վայր դնելով միայն: Ենթադրվում է, որ առաջիկա երկուշաբթի մեկնարկելիք քառօրյայի ժամանակ պետք է հայտարարվի, թե ինչ է լինելու ԲՀԿ-ն լքած պատգամավորների մանդատների ճակատագիրը:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
1622 դիտում
09:09 09-02-2021
Արարատ Միրզոյանը դարձյալ խախտել է «ԱԺ կանոնակարգ» օրենքը․ «Ժողովուրդ»
1270 դիտում
08:32 24-11-2023
«ԱԺ կանոնակարգ» օրենքը խախտված է. Ալեն Սիմոնյանը պետք է պատժվի. «Ժողովուրդ»
Այս բաժնից
3211 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1105 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»