211652_close_icon
views-count2275 դիտում article-date 09:21 21-02-2015

Հանրապետության որոշ ճանապարհներին մերկասառույց է, բուք, մառախուղ, տեսանելիությունը՝ ցածր

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 21-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ: [b]Փակ է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը, Երևան-Մեղրի ավտոճանապարհի «Զանգեր» կոչվող հատվածը, Գյումրի-Բավրա ավտոճանապարհի Թորոսգյուղի հատվածը, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 15-րդ կմ-ը: [/b] [b]Դժվարանցանելի են Ապարան-Արագած ավտոճանապարհը, Շիրակի մարզի Ախուրյան գյուղի ավտոճանապարհները, Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի հատվածը: [/b] [b]Սյունիքի մարզում բուք է և ցածր տեսանելիություն: [/b] [b]Դիլիջանի ոլորաններում և Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց: [/b] [b]Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին մառախուղ է: [/b] [b]Գեղարքունիքի մարզի Գավառ, Լոռու մարզի Վանաձոր, Ստեփանավան քաղաքներում, Շիրակի մարզի Ամասիա, Աշոցք գյուղերում, Սյունիքի մարզի «Զանգեր» կոչվող հատվածում և Տավուշի մարզում ձյուն է տեղում: [/b] Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում:

Նմանատիպ նյութեր