211652_close_icon
views-count9643 դիտում article-date 16:43 21-02-2015

Այսօր կկայանա Արթուր Աբրահամի և բրիտանացի Փոլ Սմիթի ռևանշ-մենամարտը

Այսօր` փետրվարի 21-ին, Բեռլինի «O2 World» մարզապալատում, կայանալու է հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի եւ բրիտանացի Փոլ Սմիթի ռեւանշ-մենամարտը: Աբրահամ-Սմիթ մրցելույթը ցուցադրվելու է գերմանական SAT1 հեռուստաալիքի, նաեւ Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում, կեսգիշերն անց, Երեւանի ժամանակով ժամը 1.30-1.50-ի հատվածում: Նախօրեին տեղի է ունեցել բռնցքամարտիկների կշռման արարողությունը. 35-ամյա Արթուր Աբրահամը 76,1 կգ է: 32-ամյա բրիտանացի բռնցքամարտիկի քաշը 75,1 կգ է: Հիշեցնենք, որ նախորդ տարվա սեպտեմբերի 27-ին Աբրահամը 12 ռաունդ տեւած մենամարտում մրցավարների որոշմամբ՝ 117:111, 117:111, 119:109 միավորների բացարձակ առավելությամբ հաղթել է Սմիթին:

Նմանատիպ նյութեր