6757 դիտում
22:47 18-02-2015
Կայացել է Արթուր Աբրահամի և Փոլ Սմիթի եզրափակիչ մամլո ասուլիսը. ֆոտոշարք, տեսանյութ
Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը պատրաստ է փետրվարի 21-ին Բեռլինի «O2 World» մարզադահլիճում կայանալիք Փոլ Սմիթի դեմ ռեւանշ-մենամարտին:
Այսօր` փետրվարի 18-ին, Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում, տեղի է ունեցել եզրափակիչ մամլո ասուլիս` Արթուր Աբրահամի, Փոլ Սմիթի, նրանց մենեջերների եւ մարզիչների մասնակցությամբ:
«Քաջ գիտեմ, թե ինչ է հարկավոր անել: Շաբաթ երեկոյան կանեմ իմ գործը: Ձեռքս վեր կբարձրացնեն և հաղթական դափնին կզարդարի ինձ: Հիանալի մարզավիճակում եմ, պետք է ցույց տամ իմ իրական ներուժը»,- ասել է Արթուր Աբրահամը:
Փոլ Սմիթը եւս խոսել է իր հաղթելու ցանկության մասին` շեշտելով, որ ուժեղ է և պատրաստված:
Ասուլիսի ընթացքում Արթուր Աբրահամն իր եւ մարզչի` ՈՒլլի Վեգների պատկերով արձանիկներ է նվիրել մրցակցին:
Հիշեցնեմ, որ նախորդ տարվա սեպտեմբերի 27-ին Աբրահամը 12 ռաունդ տեւած մենամարտում մրցավարների որոշմամբ՝ 117:111, 117:111, 119:109 միավորների բացարձակ առավելությամբ հաղթել է Սմիթին:
Աբրահամ-Սմիթ մրցելույթը ցուցադրվելու է գերմանական SAT1 հեռուստաալիքի, նաեւ Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում, Երեւանի ժամանակով սկիզբը ժամը 1.30 - 1.50-ի հատվածում (փետրվարի 21-ի լույս 22-ի գիշերը):
Լուսանկարները` Սեբաստիան Հեգերի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
9640 դիտում
16:43 21-02-2015
Այսօր կկայանա Արթուր Աբրահամի և բրիտանացի Փոլ Սմիթի ռևանշ-մենամարտը
1757 դիտում
19:14 24-09-2014
Կայացել է Արթուր Աբրահամի մամուլի ասուլիսը. ֆոտոշարք
1719 դիտում
21:14 18-12-2019
Դեկտեմբերի 20-ին տեղի կունենա ՔԿԾ պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանի մամլո ասուլիսը
Այս բաժնից
2824 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2350 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում
2644 դիտում
15:10 11-12-2024
Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ