24-ամյա երիտասարդը խանութում դանակահարել է հորեղբոր դստեր ամուսնուն
24-ամյա Նարեկ Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Կոտայքի մարզի Արամուս գյուղում գտնվող խանութի սրահում համագյուղացիներին պարտք գումարները չվերադարձնելու հարցի շուրջ վիճաբանել է հորեղբոր դստեր ամուսնու` Պետրոս Կարախանյանի հետ, որի ընթացքում վաճառասեղանի վրայից վերցրել է խոհանոցային դանակ և մուտքի դռան դիմացի հատվածում երկու անգամ հարվածներ է հասցրել Պ. Կարախանյանի կրքավանդակի ձախ կեսին՝ առողջությանը հասցնելով ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից:
Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: