1293 դիտում
11:06 23-02-2015
Եվրամիությունը կարող է արգելափակել ատոմային էներգիայի` ռուս-հունգարական պայմանագիրը
Եվրահանձնաժողովը սկսել է ստուգել Ռուսաստանի և Հունգարիայի միջև ստորագրված ատոմային էներգիայի վերաբերյալ պայմանագիրը, որը վերաբերում է հունգարական «Պակշ» ատոմային էլեկտրակայանի 2 ռեակտորների շինարարությանը, գրում է The Financial Tines-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Ըստ թերթի՝ ներկա պահին ԵՄ-ը ուսումնասիրում է պայմանագրի օրինականությունը հաստատող բոլոր փաստաթղթերը, որը տրամադրել է «Ռոսատոմ»-ը:
Բրյուսելում լուրեր են շրջանառվում, որ փաստաթղթի որոշ կետեր հակասում են Եվրամիության քաղաքականության կոնկրետ կանոններին: Առայժմ ԵՄ-ը պաշտոնական մեղադրանքներ չի հնչեցրել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին: Աղբյուրի փոխանցմամբ՝ կասկածի տակ է առնված ինչպես տեխնիկական, այնպես էլ կողմերի ֆինանսական մասը:
ԵՄ-ի մոտ, մասնավորապես, կասկած է հարուցել այն, որ «Ռոսատոմ»-ը պայմանագիրը ձեռք է բերել առանց մրցույթի մասնակցելու: Բացի այդ, հունգարական կողմը տեղյակ չի պահել ԵՄ-ին այդ մասին:
Նմանատիպ նյութեր
1391 դիտում
15:05 10-04-2014
Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում ստուգում կանցկացվի միջազգային չափանիշներով
1219 դիտում
14:31 28-06-2014
Ատոմային Էներգիայի միջազգային գործակալությունում հավատարմագրված դեսպանների այցը ՌԴ Կոլայի ատոմակայան
1187 դիտում
10:00 12-09-2014
Ռուսաստանը և Իրանը հերթական խորհրդակցություններն անցկացրին ատոմային էներգիայի ոլորտում համագործակցելու շուրջ
Այս բաժնից
1036 դիտում
18:24 22-12-2024
Երկրաշարժ` Թուրքիայում
1114 դիտում
17:48 22-12-2024
Ռուսաստանի կողմից անվտանգության սպառնալիքը լայնածավալ է. Իտալիայի վարչապետ
1012 դիտում
17:33 22-12-2024
Թուրքիայի արտգործնախարարը հանդիպել է Սիրիա նոր իշխանության առաջնորդի հետ