Ռուսաստանը և Իրանը հերթական խորհրդակցություններն անցկացրին ատոմային էներգիայի ոլորտում համագործակցելու շուրջ
Ռուսաստանի և Իրանի ներկայացուցիչները հերթական խորհրդակցություններն են անցկացրել ատոմային էներգիայի ոլորտում համագործակցելու շուրջ: Այս մասին հաղորդել է Ria Novosti-ն՝ հղում անելով «Ռոսատոմ» պետական կորպորացիայի հաղորդակցության բաժնին:
Խորհրդակցություններն անցկացվել են սեպտեմբերի 10-11-ին՝ «Ռոսատոմի» գլխավոր տնօրենի տեղակալ Նիկոլայ Սպասսկիի և Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության փոխնախագահ Բեհրուզ Քամալվանդիի ղեկավարությամբ:
Խորհրդակցությունների նախորդ փուլն անց էր կացվել այս տարվա օգոստոսի վերջին: Իսկ ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանն ու Իրանը ծրագրում են մինչև 2014 թվականի վերջը ստորագրել «Բուշեր» ատոմային էլեկտրակայանի 2 նոր էներգաբլոկների կառուցման մասին պայմանագիր: