211652_close_icon
views-count4758 դիտում article-date 21:04 23-02-2015

14-ամյա վարորդը խոշոր ավտովթարի պատճառ է դառնում. տեսանյութ

Բրազիլիայի մայրուղիներից մեկում մայրն ու 14-ամյա որդին ավտովթարի էին ենթարկվել: Բանն այն է, որ դեռահաս վարորդը ժամանակին շրջադարձ չէր կատարել և որոշել էր հետ վերադառնալ՝ ձախ թեքվելու համար: Սակայն հետընթացի ժամանակ նրան բախվել էին մի քանի մեքենաներ, որոնք այդ պահին ընթանում էին մայրուղով, իսկ գիշերային վատ տեսանելիության պայմաններում նրանք չէին նկատել մեքենան: Բախման հետևանքով 14-ամյա վարորդի մեքենան այրվել էր: Շղթայական ավտովթարի հետևանքով մի քանիսը լուրջ այրվածքներ էին ստացել, սակայն նրանց հաջողվել էր փրկվել, իսկ մայրն ու որդին մահացել էին: Ներկայացնում ենք տեսանյութը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր