ՄԱԿ-ը հրաժարվել է գնահատական տալ Սիրիայի տարածք թուրքական բանակի ներխուժելու փաստին
ՄԱԿ-ում զերծ են մնացել 2 օր առաջ Սիրիայի տարածք ներխուժած և Սուլեյման Շահի գերեզմանոցի տարածքից «Իսլամական պետության» գրոհայիններին դուրս շպրտելու Թուրքիայի իշխանությունների քայլը մեկնաբանելուց:
Հարցն ուղղվել էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկին, թե արդյո՞ք թուրքական ռազմական ներկայությունը այլ երկրի տարածքում առանց նրա թույկտվության չի համարվում անօրինական ներխուժում և միջազգային իրավունքի խախտում, ինչին Դյուժարիկը պատասխանել է. «Ես լսեցի հարցը և պատասխանեցի, որքան կարողացա»:
Հիշեցնենք, որ Սիրիայի փոխարտգործնախարար Ֆեյսալ Մեքդադ նախազգուշացրել էր Թուրքայի իշխանություններին, որ Սիրիան կարող է համապատասխան քայլով պատասխանել Թուրքիային իր տարածք ներխուժելու համար: