211652_close_icon
views-count1284 դիտում article-date 13:34 24-02-2015

Կեղծվել է ՃԵԿ-ի խախտման արձանագրությունը, քաղաքացին հանիրավի ենթարկվել է վարչական պատասխանատվության

Քաղաքացի Հովհաննես Չ.-ն ՀՀ ոստիկանություն դիմում է ներկայացրել այն մասին, որ ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայությունից ստացել է կատարողական վարույթ հարուցելու և իր գույքի ու դրամական միջոցների վրա արգելանք դնելու մասին որոշում: Տեղեկացել է, որ ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու վերաբերյալ կազմված վարչական իրավախախտման մասին արձանագրության հիման վրա իրեն վարչական պատասխանատվության ենթարկելու մասին որոշում է կայացվել, նշանակվել է 20 հազ. ՀՀ դրամ տուգանք, որը օրենքով սահմանված ժամկետում չվճարելու պատճառով` հնգապատկվել է: Հովհաննես Չ.-ն հայտնել է, որ իր նկատմամբ կազմված վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունում դրված ստորագրությունը կեղծ է, իրեն չի պատկանում, այն նմանեցված է իր ստորագրությանը: Քաղաքացի Հովհաննես Չ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:

Նմանատիպ նյութեր