1645 դիտում
10:09 25-02-2015
Խորհրդարանի աշխատակիցների շրջանում կրկին իրավիճակը լարվել է. նրանց միայն մի մասն է պարգևավճարներ ստացել. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ ըստ տեղեկությունների՝ խորհրդարանի աշխատակիցների շրջանում կրկին իրավիճակը լարվել է, քանի որ Աժ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը որոշել է նրանց միայն մի մասին պարգևավճարներ տալ: Ըստ թերթի տեղեկությունների՝ ամեն տարի Աժ բոլոր աշխատակիցները, առանց բացառության, տարվա սկզբին և կեսին հավելավճարներ են ստացել։ Սակայն Հրայր Թովմասյանն այս հարցում էլ որոշել է «էքսկլյուզիվ» լինել և խորհրդարանի տեխնիկայի սպասարկողներին, հավաքարարներին և այլոց հավելավճարներ չի տրվել:
Փոխարենն աշխատակազմի ղեկավարի տեղակալները և մնացած ղեկավար կազմն ամբողջությամբ հավելավճարները ստացել են։ Աժ հասարակայնության հետ կաաերի և լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանը թերթի հետ զրույցում հետևյալ կերպ է մեկնաբանել տեղի ունեցածը. «Դրանք պարտադիր բնույթ չեն կրում, դա պարգևատրման ձև է, այս դեպքում օրենքի համաձայն պարգևատրվել են պետական ծառայողները, հիմա թե ում ինչքան են պարգևատրել, դա արդեն որոշում է ղեկավարը: Դա արդեն ստացվում է՝ ինչի են նրան մեդալ տվել, ինձ չեն տվել, չափորոշիչներն այդ դեպքում ընտրվում են օրենքով սահմանված կարգով»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1160 դիտում
11:11 21-12-2022
Պարգևավճարներ կստանան էլի միայն ՔՊ-ականները. ընդդիմությանը չեն տա․ «Ժողովուրդ»
6319 դիտում
09:41 16-01-2021
Հայկ Մարությանի և իշխանությունների հարաբերությունները լարվել են. նա կրկին արձակուրդում է. «Ժողովուրդ»
Այս բաժնից
916 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
1189 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2473 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ