211652_close_icon
views-count1619 դիտում article-date 16:49 25-02-2015

Երևան-Ակտաու չվերթի ինքնաթիռի ուղևորներից մեկի մոտ փամփուշտ է հայտնաբերվել

Փետրվարի 25-ին, ժամը 02.30-ին, «Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության կայանից ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին հաղորդում է ստացվել, որ Երևան-Ակտաու չվերթի ինքնաթիռի ուղևորներից մեկի մոտ փամփուշտ է հայտնաբերվել: Պարզել է, որ Երևան-Ակտաու չվերթի ինքնաթիռի ուղևոր, 1971 թ. ծնված Վաղարշ Մ.-ի ձեռքի ուղեբեռի զննության ժամանակ հայտնաբերվել և առգրավվել է 9 մմ տրամաչափի ատրճանակի 1 փամփուշտ: Վաղարշ Մ.-ն օդանավակայանի հատուկ զննման գոտուց բերման է ենթարկվել գծային բաժին: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր