2929 դիտում
07:49 26-02-2015
Մշակույթի մի շարք գործիչներ Վ. Պետրոսյանին ներում շնորհելու խնդրագրով դիմելու են Ս. Սարգսյանին. ՀԺ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ ըստ տեղեկությունների՝ մշակույթի մի շարք գործիչների շրջանում քննարկվում է հինգ տարվա ազատազրկման դատապարտված հայտնի դերասան Վարդան Պետրոսյանին ներում շնորհելու խնդրագրով Սերժ Սարգսյանին դիմելու հարցը:
Դերասանի դատավճռից հետո նրա փաստաբաններից Նիկոլայ Բաղդասարյանը հայտարարել էր, որ 5 տարի ազատազրկման դատապարտվելու դեպքում, անզգույշ հանցագործության պայմաններում, համաներման ակտով Վ. Պետրոսյանի գործը կկարճվի: Արդեն տևական ժամանակ է ՀՀ տարբեր քրեակատարողական հիմնարկներում ևս սպասումներ կան, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Սերժ Սարգսյանը համաներում կհայտարարի: Իշխանության վերին օղակներում, սակայն, պնդում են, որ այս պահին նման պատրաստություններ չկան և մինչև ապրիլի 24-ը նման բան չի սպասվում: Ուստի, մշակույթի գործիչների շրջանում, որոնց թերևս կմիանան նաև մի շարք հայտնի հանրային դեմքեր, քննարկվում է դերասանի հարցով Սերժ Սարգսյանին խնդրագրով դիմելու տարբերակը: Իշխանության վերին օղակներում խոսվում է, որ Սերժ Սարգսյանը, ամենայն հավանականությամբ, մի քանի այլ անձանց ևս առաջիկայում ներումներ կշնորհի:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
2518 դիտում
11:13 19-11-2016
Ես Սնոուդենին ներում շնորհելու հնարավորություն չունեմ. Օբամա
3111 դիտում
13:01 19-01-2017
Ռումինիայում բողոքի ցույցեր են ընթացել ընդդեմ հազարավոր բանտարկյալների ներում շնորհելու
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»