1800 դիտում
09:30 26-02-2015
Չնայած պոպուլիզմի դրսևորումները չեն փոխվել, բայց այդ ճառերը լսողների քանակն է քչացել. Առավոտ. խմբագրական
«Առավոտ» թերթի այսօրվա խմբագրականում կարդում ենք.
«Ճի՞շտ էր արդյոք այդ վաճառքը, թե՞ սխալ՝ չգիտեմ: Վստահաբար կարող եմ ասել միայն, որ Ֆրանսիական մենեջմենթով այս գործարանը բարեխիղճ հարկատու է և աշխատում է ամբողջությամբ թափանցիկ, «սպիտակ» դաշտում: Այն ժամանակ վաճառքի դեմ խոսող պատգամավորները շատ էին, բայց կարևոր է ոչ այնքան նրանց «կողմ» կամ «դեմ» լինելը, որքան պատգամավորների բերած փաստարկների որակը: Կոմունիստ Խորեն Սարգսյան՝ արտասահման գնալիս հետներս միշտ հայկական կոնյակ ենք տարել անգամ ընտանիքի լուսանկարի փոխարեն: Կոմունիստ Լեոնիդ Հակոբյան՝ «Եթե պետությունն ի վիճակի չէ այս գործարանը պահել՝ թող մեզ ասեն, մի ձև կգտնենք: Էդ «Պեռնոյի» հետ էլ հարցերն ընենց կլուծենք, որ էլ Հայաստան չեն գա»: Վիգեն Խաչատրյան՝ վախենամ, օպերայի շենքն ու Մատենադարանն էլ վաճառեք: Վագգեն Սաֆարյան՝ չեմ զարմանա, որ Սևանա լիճն էլ վաճառեք, Հայաստանը հայտնի է իր երեք «կ»–ով՝ կոնյակ, կոշիկ և «կոնսերվա»: Կրկին Խորեն Թոչունիչ՝ սրանից հետո գուցե եկեղեցիներն ու գերեզմաններն էլ վաճառեն:
Ինչպես տեսնում եք, 17 տարի անց փաստարկների որակը, դրանց մակարդակը չի բարձրացել: Երբ խոսվում էր, ասենք, կուտակային կենսաթոշակի կամ շրջանառության հարկի իսկապես վիճելի օրենքների մասին, պատգամավորներից շատ քչերը գիտեին, թե ինչի մասին է խոսքը: Բայց քանի որ տարբերակ կա՝ պոպուլիզմ խաղալու, փաստարկները մոտավորապես նույնն են:
Չնայած պոպուլիզմի դրսևորումները չեն փոխվել, տարբերություն, այնուամենայնիվ, կա. այսօր այդ ճառերը լսողների քանակն է քչացել, նախ՝ այն պատճառով, որ բնակչությունն է կրճատվել: Բայց առավել կարևորն այն է, որ երկրում մնացածներին էլ այդ պոպուլիզմը սկսել է ավելի քիչ հուզել»:
Խմբագրականն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1580 դիտում
10:13 25-05-2016
Պոպուլիզմի երկու ուղղություններն ու դրսևորումները Հայաստանում. «Առավոտ»
2207 դիտում
22:02 11-07-2020
Խախտումների ծավալը քչացել է, բայց դրանք կան. ՍԱՏՄ
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2224 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1096 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»