211652_close_icon
views-count607 դիտում article-date 10:13 15-11-2024

Ինչպե՞ս կարող է պոպուլիզմի վրա գիծ քաշել մի ուժ, որը հենց ամենավուլգար պոպուլիզմի շնորհիվ է հասել իշխանության. «ՉԻ»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում ուշագրավ հայտարարություն է արել․ «Մեր պրոբլեմն այն է, որ մենք չենք կարողանում գիծ քաշել և ապրել նորովի, ամեն անգամ ստիպված ենք կայացնել այսպես ասած՝ պոպուլյար, բայց սխալ որոշումներ ու հետո այդ որոշումների ձեռքը գերի ընկած՝ կայացնել հաջորդ որոշումները»։ Փաստորեն Նիկոլ Փաշինյանը խոստովանում է, որ իր կառավարությունը, այսինքն՝ անձամբ ինքը, ամեն անգամ սխալ որոշումներ է կայացնում։ Առաջին հայացքից կարող է թվալ, թե լավ է, որ մարդն ինքն իրեն էլ է քննադատաբար մոտենում, անկեղծորեն խոստովանում է սեփական սխալները, և այլն։

Բայց խորքային իմաստով՝ նա փաստացի ոչ այնքան ինքն իրեն, որքան ժողովրդին է մեղադրում։ Որովհետև երբ ասում է, որ իրենց կայացրած որոշումները պետական շահի տեսանկյունից սխալ են, բայց «պոպուլյար» (այսինքն՝ ժողովրդի համար դուրեկան), դա նշանակում է, որ ժողովուրդը պետական շահը չի հասկանում, պարզ ասած՝ բավարար գիտակցություն չունի լավը վատից զանազանելու համար, եթե իրենք առաջնորդվեն պետության շահերով՝ «հիմար ժողովուրդը» դա չի հասկանա ու դժգոհ կմնա, դրա համար էլ իրենք, «հիմար ժողովրդին» դուր գալու համար, ստիպված՝ պետական շահի տեսանկյունից սխալ որոշումներ են կայացնում։ …

Ինչ վերաբերում է «մենք չենք կարողանում գիծ քաշել և ապրել նորովի» արձանագրմանը, ապա երբևէ չեք էլ կարողանա։ Ինչպե՞ս կարող է պոպուլիզմի վրա գիծ քաշել մի ուժ, որը հենց ամենավուլգար պոպուլիզմի շնորհիվ է հասել իշխանության ու սկսել «ապրել նորովի»։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուրում

Նմանատիպ նյութեր