211652_close_icon
views-count1532 դիտում article-date 14:22 26-02-2015

Moody’s-ը ռուսական 16 ընկերությունների վարկանիշը «աղբի» մակարդակին է իջեցրել

Moody’s միջազգային վարկանիշային կազմակերպությունը հայտարարել է ռուսական 16 ոչ ֆինանսական ձեռնարկությունների վարկանիշը իջեցնելու մասին, հաղորդել է Дождь» հեռուստաալիքը: Հայտարարությունը, որում ասվում է, որ դա պայմանավորված է Ռուսաստանի սուվերեն վարկանիշի անկմամբ, տեղադրվել է կազմակերպությունը կայքում: Այսպես, ցուցակում ընդգրկվել են «աղբի» մակարդակին են իջեցվել «Գազպրոմ», «Գազպրոմ նեֆտ», «Ռոսնեֆտ», «Նովատեկ, Լուկոյլ», «Նորնիկել», «Ուրալկալի», «ՄՏՍ», «Մեգաֆոն», «Տրանսնեֆտ», «ՌուսՀիդրո», «Ատոմէներգոպրոմ», «Ինտեր», «Ռոսցանցեր» ընկերությունները: Նրանց վարկանիշը բացասական կանխատեսմամբ Baa3-ից իջեցվել է մինչև Ba1 մակարդակ:

Նմանատիպ նյութեր