211652_close_icon
views-count801 դիտում article-date 18:04 26-02-2015

Ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումները լացով չպետք է լինեն. Շիրակի մարզպետ

Շիրակի մարզում արդեն նախանշված են Ցեղասպանության 100-ամյա տարելիցի ծրագրերի համակարգման աշխատանքները եւ բոլոր համայնքների, տարբեր հաստատությունների ու կազմակերպությունների կողմից իրականացվելիք միջոցառումները: Դրանք սակայն, վերջնական չեն, քանի որ նոր առաջարկներն ու նոր ձեռնարկները միայն կողջունվեն համապատասխան հանձնաժողովի կողմից: «Ես ուզում եմ, որ մենք Շիրակի մարզում ամբողջ 2015 թվականի ընթացքում «Հիշում եմ և պահանջում» խորագրին համահունչ միջոցառումներ անցկացնենք, դրանք լինեն ոգեկոչման, հիշատակի ու պահանջատիրության շնչով, բայց ոչ լացով, յուրաքանչյուրիս պարտքն է հայ ժողովրդի արդար դատի պաշտպանության գործում մեր ներդրումն ունենալը: Այս տարելիցը արդարության վերականգնման կոչ պետք է լինի»,-կարծում է Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը:

Նմանատիպ նյութեր