1866 դիտում
22:38 26-02-2015
Ծրագիր` աշխատաշուկայում շրջանավարտների տեղավորումը հեշտացնելու նպատակով
Փետրվարի 27-ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միությունը «Հայաստանի մարդկային կապիտալի գնահատման և շրջանավարտների զբաղվածունակությանն ուղղված բարձրագույն կրթության ցանց» ծրագրի շրջանակներում կազմակերպում է հանդիպում գործարար ոլորտի ներկայացուցիչների հետ՝ մասնակցությամբ ծրագրի համակարգող իտալացի հյուրի և շահագրգիռ կազմակերպությունների:
Կներկայացվի հիշյալ ծրագիրը, վերջինիս նորաստեղծ հարթակը, որտեղ, որպես անընդմեջ թարմացվող տեղեկատվական բազա, ՀՀ գրեթե բոլոր բուհերի շրջանավարտները մշտապես հնարավորություն կունենան տեղադրելու իրենց ինքնակենսագրությունները (CV), որը հիանալի հնարավորություն կընձեռի գործատուներին թափուր աշխատատեղերի համար որոնել և գտնել իրենց պահանջներին համապատասխանող և հմտությունների ու գիտելիքների անհրաժեշտ մակարդակը բավարարող շրջանավարտ-աշխատողների:
Ծրագրի հիմնական նպատակն է Հայաստանում հիմնել շրջանավարտների առաջարկն ու պահանջարկը հավասարակշռող համալիր մոդել՝ հիմնված շրջանավարտներին վերաբերող տեղեկատվական բազայի ստեղծման վրա, որը թույլ կտա հեշտացնելու աշխատաշուկայում շրջանավարտների տեղավորումը:
Նմանատիպ նյութեր
2288 դիտում
20:40 19-04-2017
Մոտ 60 սիրիահայեր ավելի մրցունակ կդառնան Հայաստանի աշխատաշուկայում
4327 դիտում
13:56 28-09-2017
Վարչապետը հանձնարարեց քննարկել աշխատաշուկայում տարեց անձանց ընդգրկելու հարցերը
2825 դիտում
12:00 22-03-2018
Աշխատաշուկայում որակավորումների ճանաչման խնդիրը կքննարկվի որակի ապահովման ֆորումի շրջանակներում
Այս բաժնից
715 դիտում
22:27 30-01-2025
Գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը արդարացվել է
1015 դիտում
22:00 30-01-2025
Հայոց ցեղասպանությունը ծրագրողի և իրագործողի հասցեն հստակ է. Արամ Ա-ն՝ Փաշինյանի հայտարարության մասին