Գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը արդարացվել է
Գյումրեցի իրավապաշտպան, ընդդիմադիր գործիչ ու ակտիվիստ Կարապետ Պողոսյանը «լայվի գործով» արդարացվել է։ Գյումրեցի ընդդիմադիր գործիչը իրեն մեղավոր չի ճանաչել։
Լրացուցիչ դատական փուլը փետրվարի 10-ին է, որի ընթացքում դատավորը պետք է վերացնի Պողոսյանի նկատմամբ բոլոր սահմանափակումները։
Հիշեցնենք՝ դատարանի որոշմամբ 3 ամսով երկարաձգվել էր Կարապետ Պողոսյանի տնային կալանքը՝ անփոփոխ թողնելով նրա նկատմամբ կիրառված 2.000.000 դրամ գրավը։
Նա ձերբակալվել է հունիսի 5-ին՝ Բագրատ Սրբազանի հանրահավաքի ժամանակ։