Վարչապետը հանձնարարեց քննարկել աշխատաշուկայում տարեց անձանց ընդգրկելու հարցերը
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ 1992 թվականից ՄԱԿ-ի կողմից հոկտեմբերի 1-ը որպես տարեցների միջազգային օր հռչակելուն:
«Այսօրվա հրամայականը ստիպում է տարեցների սոցիալական պաշտպանության բնագավառում սոցիալական պաշտպանությունից ու խնամքից անցում կատարել դեպի առողջ և ակտիվ ծերացմանն ուղղված գործողությունների իրականացում»,- ասաց նա:
Վարչապետը նշեց, որ այս ոլորտում նոր մոտեցումներ ու սկզբունքներ են անհրաժեշտ: Հաշվի առնելով վերոնշյալը` վարչապետը հանձնարարեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին 1 ամսվա ընթացքում քննարկել աշխատաշուկայում տարեց անձանց ընդգրկելու հարցերը, ուսումնասիրել միջազգային փորձն ու ներկայացնել առաջարկներ սոցիալական այլընտրանքային ծառայությունների համակարգի ներդրման ուղղությամբ: