211652_close_icon
views-count8347 դիտում article-date 19:34 27-02-2015

Վլադիվոստոկում կրկեսի դռների մոտ արջի քոթոթ են թողել

Վլադիվոստոկում կրկեսի դռների առաջ հիմալայան արջի 2 շաբաթական քոթոթ են թողել: Կրկեսի աշխատակցի խոսքով, ձագին տուփի մեջ հայտնաբերելուց հետո դիմել են անասնաբույժի: Վերջինիս կատարած զննությունը ցույց է տվել, որ կենդանին առողջ է: Այժմ քոթոթին երեք ժամը մեկ մանկական սնունդ են տալիս: Որոշ ժամանակ անց նրան կսկսեն վարժեցնել: Հիմալայան արջն ընդգրկված է Ռուսաստանի «Կարմիր» գրքում: Այդ տեսակի արջերն ապրում են Պրիմորսկի եւ Խաբարովսկի երկրամասերում:

Նմանատիպ նյութեր