1391 դիտում
10:51 28-02-2015
Հայաստանի ագրարային համալսարանի և ՕԵԿ-ի միջև ծավալված դատական գործընթացը դեռ շարունակվում է. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ Հայաստանի ագրարային համալսարանի և ՕԵԿ-ի միջև տևական ժամանակ ծավալված դատական գործընթացը դեռ շարունակվում է: Այս մասին թերթը տեղեկացել է ԲՈՒՀ-ի պրոռեկտոր Պարույր Էֆենդյանից: Նա ասել է, որ շինարարական աշխատանքներն իրենք արդեն ավարտել են: Ամեն դեպքում՝ ներս չեն կարող մուտք գործել, որպեսզի տեսնեն, թե ինչ է այնտեղ կատարվում: Տեղեկություններ կան, որ ցանկանում են այդ տարածքը դարձնել նիստերի դահլիճ կամ իրենց նոր հեռուստալիքի՝ Հ3-ի համար ստուդիա:
Հիշեցնենք, որ ագրարային համալսարանի ղեկավարությունը դատարանում վիճարկում է Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի որոշումը, որով Աբոկյան 43-1 և Տերյան 74 հասցեների հատման մասում գտնվող տարածքը երկու սեփականատիրոջ է բաժին հասել:
Համալսարանի տնօրինության պնդմամբ՝ վիճահարույց տարածքը, որն իրենց նախկին ավտոսպասարկման կետն էր, նշված է որպես ԲՈՒՀ-ի սեփականություն: Ստացվում է, որ նույն տարածքի նկատմամբ սեփականության իրավունք տրվել է և Հայաստանի պետական ագրարային համալսարանին, և ՕԵԿ–ին, բայց մի թույլտվությունը՝ Կառավարության կողմից, մյուսը՝ քաղաքապետարանի՝ ի դեմս նախկին քաղաքապետ, ներկայիս էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի: Այս գործով առաջիկա դատական նիստը նշանակված է մարտի 13-ին:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
2136 դիտում
10:12 24-05-2014
ՕԵԿ–ականները Ագրարային համալսարանի ռեկտորին խնդրել են բուհի հարակից ավտոտնակները հատկացնել իրենց․ Ժողովուրդ
13709 դիտում
22:13 07-08-2014
Դատարանի որոշմամբ Ագրարային Համալսարանի տարածքում ՕԵԿ-ի կառուցած ապօրինի ԱԽՔապատը պետք է ապամոնտաժվի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3235 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2251 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը