211652_close_icon
views-count28744 դիտում article-date 12:09 28-02-2015

Երևանում 31-ամյա վարորդը Skoda-ով վրաերթի է ենթարկել գողություն կատարող ու փախուստի դիմած կասկածյալին և նրան հետապնդող ոստիկանին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 28-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:20-ի սահմաններում Դավիթ Անհաղթ փողոցում՝ Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանի թաղապետարանի դիմաց, Երևանի բնակիչ, 31-ամյա Հրայր Հուսյանը իր վարած Skoda մակնիշի 51 RV 100 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Արմավիրի մարզի բնակիչ, 48-ամյա Արթուր Խուրշուդյանին և Կոտայքի մարզի բնակիչ 38-ամյա Վարազդատ Հակոբյանին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի հետևանքով Ա. Խուրշուդյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, իսկ Վ. Հակոբյանը տեղափոխվել է Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոն: Դեպքի վայրում հավաքվածները ասում էին, որ Ա. Խուրշուդյանը մեկ ուրիշ անձի հետ փորձել էր գողություն կատարեր և դիմել էր փախուստի, իսկ երբ ոստիկան Վ. Հակոբյանը նրան հետապնդելիս է եղել, նրանք երկուսն էլ վրաերթի են ենթարկվել: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի և ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Դեպքի մասին Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտե, որտեղից դեպքի վայր է ժամանել հատկապես կարևոր գործերով քննիչ Կարեն Գրիգորյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի Ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք, իսկ վարորդը՝ բժշկական կենտրոն՝ պարզելու սթափության աստիճանը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր